Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԻՆՉՔԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՜Ր ԿԱՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԻՆՉՔԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՜Ր ԿԱՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
02.12.2011 | 00:00

Հայաստանյան քաղաքական «палитра»-ն «ծաղկում» է: Բավականին հետաքրքիր գույներով ու կոնֆիգուրացիաներով: Կարելի է ասել` նույնիսկ գաղափարական իմունացիաներով:
«ՁԵՆՆ ԷԿԱՎ»
Հաշվարկե՞լ էր Տեր-Պետրոսյանը քաղաքական բլեֆի, իր խոսքերով` «քաղաքագիտական վերլուծության» բոլոր հետևանքները, «հմայքներն ու թշվառությունները»:
Պիտի որ` այո:
Այնուհանդերձ, բացասական լուֆտն սպասվածից մեծ էր: Չէ, նա ուզում էր լավ, բայց ստացվեց` Կալաշնիկով («Ինչ անում ենք, ստացվում է կամ ԽՍՀՄ, կամ Կալաշնիկով», ասում էր Չեռնոմիրդինը):
Այդով, «շամանության» հանգով կատարված «վերլուծություն»-տեղապտույտն ահագին «էֆեկտիվ» ստացվեց: Առաջին հերթին, կարծես թե, զարկելով հենց կոնգրեսին:
Հնարավոր է, դա ևս մտնում էր առաջին նախագահի հաշվարկների մեջ: Եվ այնուհանդերձ, բոլորն օգտվեցին «ժրեցի» նրա վերլուծությունից, բացի, թերևս, ՀԱԿ-ից` առաջանցիկ դարձնելով անհամաձայնությունների այն ողջ «փաթեթը», որոնք մեկընդմիշտ եղել են կոնգրեսում:
Կոպիտ ասած, երևան եկան անհնազանդ ուժերը (ընդ որում, առայժմ դրանց մի մասը), որոնք վաղուց համամիտ չեն Տեր-Պետրոսյանի այս-մնացյալ, և մանավանդ, Ռուսաստանի «հաշվով» «վերլուծություններին» (երկրորդում ենք. սա ևս կարող էր մտնել Տեր-Պետրոսյանի հաշվարկների մեջ` Արևմուտքի ականջին կոնգրեսահաճոյություն ցուցանելու «պահով». գաղտնիք չէ, որ Արևմուտքը, տևական ժամանակ է, հայոց իշխանություններից և «այլոնցից» պահանջում է օլիգարխաթափում իրականացնել Հայաստանում, և կոնգրեսականների մի մասի չկոնսենսուսիոն հայտարարությունները ոչ միայն բազմակարծության, այլև այդ թեզն ապահովելուն կարող են միտված լինել):
Բոլոր դեպքերում, խոսեցին ոչ այլ ոք, եթե ոչ Վազգեն Սարգսյանն ու Էդիկ Եգորյանը: Կարծում եք` շփոթեցի՞նք: Ո՛չ: Ասոցիացիաները թե՛ Պետրոս Մակեյանի («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն ստեղծել է Էդիկ Եգորյանը, իսկ երկրորդ ասոցիացիայի` «Հանրապետություն» կուսակցության մասով ընդհանրապես հիշեցում պետք չէ), թե՛ Արամ Զ. Սարգսյանի պարագայում բավականին խոսուն են (վերջիններս ասացին, որ իրենք համաձայն չեն այդ «վերլուծության» հետ` փաստարկելով իրենց անհամաձայնության պատճառները):
Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի «վերլուծությունը» փրկօղակ էր ոչ միայն Սերժ Սարգսյանի (ինչպես կարծում է փորձագետների մի մասը), այլև, նախ և առաջ, նույն ԲՀԿ-ի համար, որի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը հին արմատներ ունի:
Բոլոր դեպքերում, ՀԱԿ-ի համար «էս դժար» օրերին սույն «վերլուծությունը» բացասական (որքան էլ Տեր-Պետրոսյանի մտքին առաջին հերթին կար` թասիբի գցել Սերժ Սարգսյանին, որ վերջինս անպայման ընտրությունների գնա կոալիցիոն համամասնական ցուցակով, որ տատանվող էլեկտորատը մնա Տեր-Պետրոսյանի «տակ») «էֆեկտ» ունեցավ:
Ավելին` այն շատերին օգնեց խիստ հեզաճկուն ու շատ արագ տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, տեղավորվել զոհի «քայքայված» կերպարի մեջ (իսկ եթե ԲՀԿ-ի դեմ սկսված «հալածանքը», որի մասին հայտարարում են առանձին ԲՀԿ-ականներ, ևս ինչ-որ պլանավորված սցենարի մա՞ս է` վերջինիցս հալածյալի կերպար ստանալու համար):
Մյուսներն էլ խիստ պինդ դրին իրենց ոտն ընդդիմադիր «սապոգի» մեջ ու ասին` էդ Խաչիկյանը մենք ենք:
Խոսքը «Ժառանգության» մասին է: Այս «Ժառանգությունն» էլ իր հերթին այնքան բուռն ընդդիմադիրվեց, որ կասկած առաջացավ. կարո՞ղ է, էստեղ էլ է սցենար խաղարկվում, որ սույն «վազանցիկ ու վազապառկիկ» կուսակցությունից նույնպիսի զոհի ու առաքյալի խաչված կերպար կազմվի` ընդդիմադիր դաշտի հանգույն, «տՈսՌՑՐՈ»-ն մեկ և ընդմիշտ ղեկավարվող քաոսի տրամաբանությանը ենթարկելու համար:
Գաղտնիք չէ` մեր հայրենակից (երբեք մի մոռացեք, որ Զբիգնևը հայ է և հայկական արմատներ ունի) Բժեզինսկու տեսությունը ոչ միայն անմահ է, այլև գործառնական` «մաքոքային» բոլոր դրսևորումներում և իրադրություններում:
Այդ գրեթե «հայկական» քաղտեխնոլոգիան կիրառվում է ոչ միայն մերձավորարևելքներում, այլև բոլոր երկրների բոլոր ընտրություններում: Միանշանակ:
Այն է` ընտրվում է քաղաքական ուժերի կամ նախագահական թեկնածուների բավականին «մեծ ծավալ», «ծաղկավոր» (իմ սև սիրտ, ձեր ծաղկավոր ուժ) «палитра», որպեսզի «մրցակցային» և բազմակարծ «ժողովրդավարական» պայքարում երբեք չհասկացվի` ում պոչն ում տակն է, ով որտեղից է սկսվում, որտեղ է վերջանում, ով ում համար է խաղում:
Բա՛:

ԷԴ ԱՐԱՆՔՈՒՄ ԷԼ ԱՀԱԳԻՆ ՄԱՐԴ Է ՄՈՌԱՑՎՈՒՄ
Սա արդեն օրերս ռուսական մամուլում սպրդած լուրին է վերաբերում: Ռալֆ Յիրիկյանի մասով: Դարձյալ ու նույնքան բարեհաջող բլեֆ: Որը, սակայն, կարող է և ուրույն ջոկեր դառնալ բոլոր խաղացողների համար:
Չէ՛, «էպեջա» համակրելի պարոն Յիրիկյանի դեմ ոչինչ չունենք: Համ էլ համոզված ենք, նա առայժմ և դեռ երկար ժամանակ հայոց «палитра»-ում ներկա չի լինի (ոչ թե որ երբևէ մեզ հետ հարցազրույցում խիստ «համոզված» պնդել է այդ մասին. քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք), այլ որ լուրջ «իգրոկ» չի դառնա` հազար ու մի պատճառով:
Հենց միայն այն, որ քաղաքական դեմք չէ, չեն էլ հասցնի դարձնել. համաշխարհային քաղտեխնոլոգիաներն այս պարագայում չեն օգնի: Հետո էլ` ի՞նչ կուսակցությամբ է նա «առաջ գալու». հո իր մանկության ընկեր Սէֆիլյանի «կուսակցությա՞մբ» չի ներկայանալու բազմաչարչար հայ ժողովրդին ու աշխարհին: Օսկանյանի «միջոցա՞վ»: Լուրջ չէ: ԲՀԿ-ի՞: Բա էնտեղ եղողները չե՞ն ասի` «էդ խի՞ ես եկել»: Եվ այդպե՜ս շարունակ:
Հա, համակրելի Ռալֆը, մեղմ է, ընկալելի, բաց դիապազոն ունեցող, ինչո՞ւ ոչ, նաև «ուդար պահող» (մի տարի առաջ մեր «համատեղ» հարցազրույցի ժամանակ նա շատ հետաքրքիր պասաժ ունեցավ, դիմացավ մեր բոլոր իսկապես «անդուր-քայքայիչ» հարցերին` ատլետիկ համբերությամբ. տղան պարապած-թրեյնինգ արած է), այնուհանդերձ, համոզված ենք` այլ նպատակներով է նրա անունը «լցվել» ռուսական մամուլի էջեր:
Ռուսական մամուլով Ռալֆի «на луну» հերթական թռիչքը, բոլոր դեպքերում, հետաքրքիր է դարձնում օրվա քաղաքական կյանքը` անկախ ռեալպոլիտիկ արդյունքներից:
Որովհետև այս մի խաղը ևս ձեռնտու է բոլորին:
Ռուսիան, որը Վրաստանում համանման տեխնոլոգիա է բանեցնում Բիձիա Իվանաշվիլու` հայտնի միլիոնատիրոջ նկատմամբ, որը «պետք» է մասնակցի խորհրդարանական ընտրություններին` այսուհետ չունեցած իր քաղաքացիությամբ (չենք կարծում, որ երկքաղաքացի Ռալֆ Յիրիկյանին մեզանում որևէ մեկը զրկի քաղաքացիությունից), մեզանում շատ հնարավոր է, որ փորձ անի` Ռալֆի միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել, հասկացնել` առանց շատ լուրջ նպատակների:
Պարզապես ու անկեղծ` որքան պրիմիտիվ է ռուսական պասաժն ու տեխնոլոգիան իր բոլոր դրսևորումների մեջ: Թե այլուր, թե ամենուր:
Հա, իհարկե, մեր թիվ մեկ «հեռահաղորդակցությանը» մեզանում, իհարկե, չեն զրկի քաղաքացիությունից, որովհետև նրա «պոլիտիզացիայի» դեպքը ձեռնտու է նաև «զրկողներին». Ռալֆի հայտնությունը ոչ միայն «նյու Տեր-Պետրոսյան, նյու եսիմինչյան» ենթատեքստում կլինի, որ ոչ միայն «գունեղություն» կմտցնի քաղդաշտում, այլև լիքը հետաքրքիր մեսիջներ կունենա իր խորքում` վարքականոնից սկսած մինչև քաղաքակիրթ, խաղեր տալը բացառող և «նրբագեղ» պայքարի առաջարկ:
Ընդ որում, Ռալֆի «հայտնվելով» (կամ արդեն իսկ արտահոսված լուրով) «մնացածները» շատ ավելի բան ունեն և կունենան մտածելու, քան, ինչպես ասացինք, «զրկողները»:
Եթե դեռ չեն կորցրել մտածելու հատկությունը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ